ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին
26.07.2015 | 17:39

Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:
Քրեական գործի հիմք դարձած վիճաբանությունը տեղի էր ունեցել մայիսի 2-ին։ Ի սկզբանե շրջանառվում էր վարկածը, որ Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրները բռնության են ենթարկվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա ընկերների կողմից. մարզպետի որդուն դուր չի եկել հանդիպակաց ընթացող մեքենայի վարորդի խախտումը, կանգնեցրել է մեքենան, ինչից հետո էլ ծագել է վեճն ու շարունակվել «Սդղի գյոլ» կոչվող հատվածում։ Զաքարյանների ծնողները բազմիցս պնդել էին, որ որդիները դաժան ծեծի են ենթարկվել մահակներով, ոտքերով ու մետաղական գործիքներով, ինչի հետևանքով Հարությունը աչքի շրջանում ստացել էր ծանր վնասվածք, տեսողությունը վերականգնել չի հաջողվել։

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ